Ստամբուլում ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել Ուսկուդար շրջանի Բույուկ Չամլըջա մզկիթում համբուրվելու համար։ Նրանց սպառնում է մեկ տարվա ազատազրկում։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երիտասարդը և նրա ընկերուհին ասել են, որ չգիտեին, որ մզկիթում համբուրվելն արգելված է։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զույգի նկատմամբ հարուցվել է քրեական գործ կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով։
Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում հաստատել են ռուսաստանցիների ձերբակալման փաստը, բայց հայտնել են, որ նրանք արդեն ազատ են արձակվել և հեռացել են Թուրքիայից։