Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է իրավապահներին պատմել ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: Վերջինս հայտնել է, որ իր հարևանը տեսել է, որ ինքը մեքենայով գնում է, կանգնեցրել է մեքենան ու հարցրել է, թե ուր է գնում:
Ամեն ինչի մասին՝ ամենասկզբից
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեից քիչ առաջ ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։
Ի՞նչ ցուցմունք է տվել
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է իրավապահներին պատմել ԱՄՆ-ում Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: Վերջինս հայտնել է, որ իր հարևանը տեսել է, որ ինքը մեքենայով գնում է, կանգնեցրել է մեքենան ու հարցրել է, թե ուր է գնում: Արդյունքում պարզվել է, որ գրեթե նույն տեղ են գնում, խնդրել է իրեն էլ մեքենայով իջեցնի նշված վայր: Եվ ահա դեսպանի եղբայրը հարևանի խնդրանքը չի մերժել ու որոշել է իր մեքենայով տանել: Այդ ժամանակ պարեկները կանգնեցրել են մեքենան: Ըստ նրա պատմածի՝ հարևանը տեսնելով, որ ոստիկանները գալիս են մեքենայի հետեւից, դուռը բացել ու փախել է, իսկ ինքն էլ ներկայացել է իրավապահներին:
Ստացվում է, որ դեսպանի եղբայրը իրավապահներին բացատրել է, որ թմրանյութն ու զենքը իրեն չեն պատկանում, այլ՝ իր ծանոթ հարևանին, որին ընդամենը նա ընդառաջելով մեկ այլ վայր է տարել: Ուստի, դատելով իրավիճակից՝ դեսպանի եղբայրը այս պատմությունից չոր դուս կգա, ինչպես մնացած բոլոր դեպքերում:
Արնանման հետքերն ու դեսպանի ռեստորանը
Հիշեցնենք, որ 2024 թվականին Նարեկ Մկրտչյանի անվան հետ կապվող «Լիաննա Գարդեն Հոլ»-ում միջադեպեր էր եղել ու իրավապահները ծածկադմփոց էին արել: 2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս ծառայողներ և ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հինգ պարեկներ ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր, որ կապվում է Նարեկ Մկրտչյանի անվան հետ և տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած մարմնական վնասվածքներով զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ, նկատել են այդ մասին վկայող մի շարք ապացույցներ, այդ թվում՝ արնանման հետքեր, որի մասին զեկուցել են Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարող պաշտոնատար անձին:
Վերջինս, սակայն, ոստիկանության ծառայողներին ապօրինի հանձնարարություն է տվել՝ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն վերադառնալ ոստիկանության բաժին, իսկ ահազանգի վերաբերյալ փաստաթղթաշրջանառություն իրականացրած ոստիկանության ծառայողները համապատասխան փաստաթղթերում խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները: Այսինքն՝ բացահայտվել էր ոստիկանության 11 ծառայողների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և հիշյալ առերևույթ հանցանքներին օժանդակելու դեպքը ու 9 ոստիկան հանցագործությունը թաքցնելու համար այսօր դատարանի առաջ են կանգնել մեղադրյալի կարգավիճակով։
Եվ ահա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի անվան հետ կապվող ռեստորանի միջադեպով քավության նոխազ դարձան ոստիկանները՝ գործը կոծկելու համար, իսկ թմրանյութի, զենքի դեպքով մեղավոր կհանեն ընկեր-հարևան-ծանոթին, այսպես մաքերով քաղաքական իշխանության հետ կապ ունեցող անձանց ու նրանց հարազատներին: