Չվախենա՛ք, Արցախը չի՛ կարող մшհшնալ, պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որը բոլորինս է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ

Այսօր հավաքվել ենք հիշելու և օրհնելու Արցախի Անկախության հռչակման 34-րդ տարեդարձը, սա օր է, որ մեզ հիշեցնում է ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակները, այլ նաև մեր կրած ցավն ու խաչը։ Այս մասին այսօր Միասնության հանրահավաքի ժամանակ ասաց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն․ ձերբակալվածներ կան

cԱղբյուրի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ տուժածը հանդիսանում է Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Խ․-ն և նշված ակումբից մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել նույն ակումբի անվտանգության աշխատակիցներ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Ավետիք Հ․-ին, Երևանի բնակիչ  41-ամյա Գևորգ Հ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Վոլոդյա Պ․-ին, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Ա․-ին, Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Ռուբեն Ճ․-ին և 24-ամյա Արման Կ․-ին։

Չարենցավանում մորը կյանքից զրկած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ

Օգոստոսի 31-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի մի բնակիչ վիճաբանում է տան անդամների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով

Սեպտեմբերի 1-2-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Հարազատ եղբայրներ էին, մեկը 2 երեխա ուներ, մյուսը նոր էր նշանվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Ինչպես արդեն հայտնել էր Shamshyan.com-ը, օգոստոսի 28-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական ավրչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան։ Քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել էին 2 տղամարդու մարմին, և պարզվել էր նաև, որ 2 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կետրոն։