Հատկապես ՀԷՑ ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային պայմանագրերն են նախեւառաջ լուծարվում, եւ նրանց փոխարեն նշանակվում են ՔՊ-ականներ։
Պատմեցին նաեւ, որ «Ցայգ»-ում աշխատելու ընթացքում Նազելիի հյուրերի ցանկում միշտ եղել է թեմի առաջնորդը, նա պարծեցել է, որ հեղինակավոր հոգեւորականին հյուրընկալելով՝ ռեյտինգ է բարձրացնում»
Այս ամենը հանրային դաշտում ընկալվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլեւ որպես հարված՝ ուղղված հոգեւոր հաստատության հեղինակության վրա։
Այս օրերին որոշ շրջանակներ փորձում են հայ բեռնափոխադրողների բողոքի ակցիաները ներկայացնել որպես հակառուսական ալիք կամ երկկողմ ճգնաժամի սկիզբ։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ խնդիրը ոչ թե քաղաքական բնույթ ունի, այլ տեխնիկական, որը արդեն գտել է իր լուծման ճանապարհը։ Այստեղ հիմնական հարցն այն է, որ, ըստ շատ փորձագետների, Հայաստանի իշխանությունները հարցի լուծման բանակցություններն սկսել են ուշացումով, երբ, ինչպես ասում են, «դանակը ոսկորին է հասել»:
Պետք է աջակցենք արցախահայերին, որոնք լրջագույն խնդիրների առաջ են կանգնած։ Չբացառելով Արցախ մեր վերադարձը՝ նրանք պետք է զգան, որ հարազատ հողում են»։
Այս ընկերության հետ աշխատանքները համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` ընկերության փոխտնօրեն Ֆլորա Գրայոնին ուղիղ շփվում է իր հետ: Խոսնակը հետո հաշվետվություն է ներկայացնում Արայիկ Հարությունյանին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, վարչապետի խոսնակը սկսեցին երախտագիտություն հայտնել, թե շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբաքանակը։
Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այս օրերին գտնվում է Շվեյցարիայում։ Նա այդ մասին չմոռացավ տեղեկացնել հանրությանը լուսանկարի ուղեկցությամբ։ Պատասխան արձագանքն էլ չուշացավ. առողջապահության նախկին նախարար, ներկայումս սոցիալական հարցերի պատասխանատու Արսեն Թորոսյանը մեկնաբանեց՝ «Վայելեք իմ փոխարեն»։ Իսկ տիկին պատգամավորը, ակնհայտ լավ տրամադրությամբ, պատասխանեց. «Հաջորդ անգամ միասին կվայելենք»։ Այսինքն՝ հաջորդ գործուղման ծրագիրը, կարելի է ասել, արդեն հաստատված է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 անձ։ Քննությանը մասնակցած երկու թեկնածուի մասին «Հրապարակ»-ը գրել էր․ մեկը Ներսես Զեյնալյանն է` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը, մյուսը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։
Նույն աղբյուրներն ասում են, որ բոլորը սա հասկացել են, միայն Արգիշտին է ինչ-որ պատրանքներով ապրում, թե հեսա-հեսա քաղաքապետ է դառնալու:
ՔՊ-ականների «լավագույն» կադրերը ՀՀԿ-ականներն են՝ կուսակցության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյան, Էջմիածնի համայնքապետի պաշտոնի համար պայքարող ժ/պ Արգիշտի Մեխակյան:
Սրանից բացի՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը նամակով դիմել է Արարատի Մարզպետին եւ նշել, որ համայնքապետարանը կողմ է հանքարդյունաբերությանը։
Իշխանական կուլիսներում ակտիվ քննարկում են ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը տեղի է ունեցել վերջերս՝ «Աղաբաբյանս» ռեստորանում։
Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։