Եվրոպայի «ունիտազներն» ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը. Ռոբերտ Քոչարյան

Ինձ ասում են՝ պարոն նախագահ, Նիկոլը այստեղից քայլեց դեպի Երևան, կարողա հունիսի 7-ից հետո հետ ուղարկեք Գյումրի, ես էլ ասել եմ՝ չենք ուղարկելու, իր համար հատուկ տեղ կա, և այդ տեղի ներսի դիզայնը մեր Աննան արդեն բնութագրել է, մի պատին կլինի Արարատը, մյուս պատին կլինի եկեղեցին, դա խոշտանգում է լինելու իր համար, բայց թող դիմանա, այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Փաշինյանը սեփական անցյալը հիշելով փորձեց վախեցնել իր իրական հակառակորդներին, ինչը վկայում է հոգեբանական կատարյալ փլուզման մասին. Զարուհի Փոստանջյան

«Ութ տարի հնարավորություն ունեիր, անեիր» քաղաքացու հարցին Փաշինյան Նիկոլը պատասխանեց բղավոցներով՝ «Կզցնելու եմ, Չոքցնելու եմ ու Կոխելու եմ համապատասխան տեղը» և գնաց քարոզելու այլ վայր:

«Ես քեզ սիրում եմ»․ Էլիզ Մելիքյանի խոստովանությունը ինտրիգ է առաջացրել

Հաղորդավարների հարցին, թե վերջին անգամ երբ է ասել «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը, Էլիզը պատասխանել է, որ դա եղել է երեկ, սակայն չի շտապել բացահայտել, թե ում է ուղղված եղել այդ խոսքը։