ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը ևս կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։
ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով քննչական մտած, կերպարանափոխված դիմակ կրած անձը՝ էդգար Գրիգորյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է։ Ավելին, նա որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրեական գործով։
ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ՝ կողմ - 59, դեմ - 0 ձայներով զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր էր ներկայացրել ԱԺ նախագահին՝ վերոնշյալ երկու պատգամավորին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է Փաշինյանի այսօրվա գրառմանը:
Ոմանք կարծում էին, որ Ղարաբաղն անօգուտ բան է։ Այստեղ շատերը գալիս էին և ասում՝ դա մեր խնդիրը չէ։ Դա հայերի գործն է։ Բայց ահա այդ փոքրիկ աղյուսը հանվեց Անդրկովկասի ամբողջ շենքից, և ամեն ինչ քանդվեց։ Այս մասին «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։