Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը. Գարեգին Բ

Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին. այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում. այս մասին իր ուղերձում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ իր ուղերձում: «Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հայտարարություն է տարածել, որում ասված է.

Հայ եկեղեցու հետ հակամարտությունը կարող է վատ ավարտ ունենալ Փաշինյանի համար. Արա Աբրահամյան

Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ կառավարությունը սկսում է գործել օրենքից դուրս: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Աննա Վարդապետյանի եղբայրն աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ»

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, որը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր եւ իր դիմումի համաձայն նախորդ ամիս ազատվեց պաշտոնից, աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին եւ որն այժմ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետականացնել:

Նավասարդ Կճոյանը չի ցանկացել աջակցել Սամվել Կարապետյանին․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո Վեհափառ հայրապետն իր մոտ է հրավիրել բարձրաստիճան հոգեւորականներին եւ առաջարկել է գնալ դատարան ու իրենց աջակցությունը հայտնել Եկեղեցու բարերար, իրենց պաշտպանելու համար հետապնդվող Սամվել Կարապետյանին։