Համացանցում տարածված ցուցակը բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակն է. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններին․ «Հրապարակ»

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսում ադրբեջանական օդուժը շարունակ հետախուզական թռիչքներ է արել մեր սահմանների ուղղությամբ, իրեն ագրեսիվ է պահել, իսկ Փաշինյանի կառավարությունում չեն հասկացել, թե ինչն է այդ ակտիվության բուն պատճառը` մանավանդ Վաշինգտոնի հանդիպումն ու նախաստորագրումն արդեն համաձայնեցված են եղել:

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել․ Պետդեպ

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել, որոնք նոր հնարավորություններ են բացում ամերիկյան բիզնեսի համար, այս մասին հայտարարել է Պետդեպը։

Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ գնահատականները և Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հայ-ադրբեջանական հռչակագրի մասին

«Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որեւէ դրական բան չի տեսնում, այլեւ, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետեւանքները։ Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր հարցին, ապա ես առայժմ զերծ կմնամ պատասխանելուց, քանի որ համոզված եմ` դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո։

Նոր միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանի մուտքը այլ տարանցիկ ուղիներ. Արաղչին՝ Միրզոյանին

Տրանսպորտային ուղիների վերաբերյալ Իրանի կասկածները հայտնելով՝ արտգործնախարարը շեշտել է, որ նոր միջանցքը, որը նախատեսված է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու և Միացյալ Նահանգներին 99 տարվա վարձակալության իրավունք տրամադրելու համար Հայաստանի հարավում այդ երթուղին զարգացնելու համար, չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության որևէ փոփոխության կամ Իրանին կտրի այլ երկրներից։

Չեմ տեսնում որևէ բան, որը կարելի է որպես հաջողություն ներկայացնել. Դավիթ Տոնոյանը՝ նախաստորագրված համաձայնագրի մասին

Նա նշել է, որ որևէ մեկը ավելին չի կարող ասել ճանապարհի մասին, որովհետև պարզ չէ, թե ինչ է ներկայացնելու այդ ճանապարհը՝ նախագծի, շինարարության տեսանկյունից, ի՞նչ երկրներ են մասնակցելու, աշխարհագրորեն ի՞նչ տարածքով է անցնելու: Արդյո՞ք Մեղրիով է անցնելու, թե՞ ոչ: Ըստ նրա, միայն այս հարցերի պատասխանները ունենալուց հետո կարելի է ենթադրություններ անել: Հարցին՝ արդյո՞ք հավատում է Նիկոլ Փաշինյանի կառավարության խաղաղության դարաշրջանին, Տոնոյանը պատասխանել է, որ ո՛չ հավատալու, ո՛չ չհավատալու «խնդիր չունի»:

Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը. միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Կարո Փայլան

Պատմական և հույսով լի հուզիչ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ձեռք սեղմեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կնքելով խաղաղության մի համաձայնագիր, որը խոստանում է ավարտ տալ տասնամյակներ շարունակվող արյունահեղությանը։ Սա իսկական առաջընթաց է, որը կարող է փոխել տարածաշրջանի ապագան՝ հնարավոր դարձած նախագահ Թրամփի վճռական առաջնորդության շնորհիվ։ Այս մասին  X-ում գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը:

Միասին կկերտենք անվտանգ, արդար ու բարեկեցիկ Հայաստան, որտեղ դուք կկարողանաք իրականացնել ձեր երազանքները՝ առանց սահմանափակումների, անորոշությունների ու վախերի․ Սիմոնյանը՝ երիտասարդներին

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ:

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ գագաթնաժողովին՝ Truth Social սոցցանցում հրապարակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ լուսանկարներ:

Տիգրան Ավինյանի հայրը Սևանում առանձնատուն է կառուցում. Hetq.am

Առանձնատունը գերիշխող դիրք ունի հարակից տների նկատմամբ, կառուցապատվող հողամասը պարփակված է լեռներով։ Առանձնատնից բացվում է տեսարան դեպի Սեւանա լիճ։ Տունը լճի ափից հեռու է մոտ 385 մետր։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ առանձնատունն իր համար չէ, ինքը նախընտրում է Սեւանա լճի ափին գտնվող Նկարիչների միության հանգստյան տունը։ Նշենք, որ այն խորհրդային տարիներին է կառուցվել եւ անմխիթար վիճակում է։