Մեր հանրակրթության համակարգն իրենից ներկայացնում է ավերակներ. Փաշինյան

«Մենք երբ 300 դպրոցի ծրագիրը մեկնարկում էինք, մեզ թվում էր՝ մի հատ մեծ, գրանդիոզ ծրագիր ենք իրականցնում: Հիմա 300 դպրոցի ծրագրի ավարտն արդեն երևում է, մենք եկել ենք արձանագրման, որ 300 դպրոց ավարտելուց հետո պետք է սկսեն 1,000 դպրոցի ծրագիրը, որովհետև ՀՀ-ում պատշաճ կրթություն ապահովելու համար պիտանի դպրոցների թիվը մատների վրա կարելի է հաշվել»,- ասաց Փաշինյանը:

Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն. Փաշինյան

Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն: Այս մասին անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ ծնունդդ հայրենիքում, գեներալ ջան»․ Էդուարդ Շարմազանովի շնորհավորանքը՝ Լևոն Մնացականյանին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է կատարել Բաքվի բանտում ապօրինաբար գտնվող գեներալ Լևոն Մնացականյանի 60–ամյակի կապակցությամբ։

Արարատի նկարը դրոշմակնիքների վրայից հանելը, հավանաբար, Քըլըչի գալու գինն էր, կամ Էրդողանն է որոշել նվաստացման հերթական դոզան սրսկել. Խաչատրյան

Անկախ ու ինքնշխան Հայաստանի իշխանությունները որոշել են սահմանային անցման դրոշմակնիքների վրայից հանել Արարատի նկարը։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նոր կնիքների վրա, բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից, այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու․ Արսեն Թորոսյանը՝ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի մասին

«Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում։

«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում Անահիտ Ավանեսյանի դեմ գործընթացներ են տեղի ունենում

Ի հեճուկս դրա՝ Ավանեսյանն էլ շատ ակտիվ քարոզչություն է անում հօգուտ իրեն, մասնակցում է ՔՊ նախաձեռնող նիստերին եւ բոլոր այն միջոցառումներին, որտեղ ներկա է հատկապես Նիկոլ Փաշինյանը:

Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ, պետք է երկիր, ով կսպասարկի իրենց ռեգիոնալ շահերը և կունենա ընդամենը օգտագործվողի կարգավիճակ․ Աբրահամյան

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի հատուկ բանագնացի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը որոշակիություն չունեցող իմիտացիոն պրոցեսի մասին է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։