«Ապագա կա, կա ապագա» կարգախոսը զարգացնելով՝ հիմա արդեն ասում եմ՝ «Ապագան այսօր է». Փաշինյան

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացավ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով: Այսօր արդեն հերթական խորհրդարանական ընտրություններից 11 ամիս առաջ կարող եմ հայտարարել, որ այդ կարգախոսը իրագործվում է և իրագործված է: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ, ուստի Փաշինյանը փորձում է արժեզրկել այն. Արա Աբրահամյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին նրա դեմ իր գործողություններով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

«Սամվել Կարապետյանը նախ թող հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից, նոր այստեղ քաղաքական ակտիվություն ցույց տա». ՔՊ-ական պատգամավոր

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ ՝ պարզելու նրա տեսակետը գործարար Սամվել Կարապետյանի կալանավայրից հրապարակված հայտարարության վերաբերյալ։

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն

Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցուն Սամվել Կարապետյանի 2025 թվականի հունիսի 17-ի հայտարարությանը հաջորդեցին՝ 1) գործադիր իշխանության ղեկավարի հրապարակային ուղիղ սպառնալիքները և հաշվեհարդարի խոստումները, 2) ժամերի ընթացքում քրեական վարույթի նախաձեռնումը, 3) 24 ժամվա ընթացքում «իշխանությունը զավթելու կոչի» (Մայր Աթոռը պաշտպանող նույն հայտարարության) համար Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացնելը և կալանավորելը։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:

Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին չդիպչել հայ ժողովրդին, այլ ապահովել նրանց անվտանգ կյանքը։

Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում

Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը ետ են պահանջում: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ 

Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։