ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց

ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց, հայտնել է նրա փաստաբանը։

Հրապարակումները, թե ՀՀ-ն համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, իրականությանը չեն համապատասխանում. Նազելի Բաղդասարյան

Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով. Ռուբեն Ռուբինյան

Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանը նախատեսում է ԱՄՆ-ին տրամադրել տարանցիկ միջանցքի բացառիկ հատուկ զարգացման իրավունքներ. Reuters

Նրանց խոսքով՝ երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ ԱՄՆ-ն հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար։

Երբ բանակցում են առանց քեզ․ Հայաստանի ճակատագիրը՝ օտար սեղաններին. «Փաստ»

Եվ այսպես, Փաշինյանը մեկնում է Վաշինգտոն՝ Ալիևի և Թրամփի հետ եռակողմ հանդիպման համար։ Այս հանդիպման մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներին է հասել Պետդեպարտամենտի կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողի միջոցով։ Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ տատանվում էին՝ փորձելով խուսափել մեկնաբանություններից. ՀՀ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին տեղեկատվությունը։ Սակայն լուրը լայնորեն քննարկվել է մամուլում և սոցիալական ցանցերում, իսկ չորեքշաբթի օրը Հայաստանի կառավարությունը ստիպված է եղել հաստատել տեղեկատվությունը։ 

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին զգուշացնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։

Սյունիքում հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված առանձնապես խոշոր չափերի մարիխուանա, կալանավորվածների մեջ նաև կին կա (Video)

Կարգախումբին օգնության են հասել Ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո՝ դեպքի վայրի զննություն։

Ինչո՞ւ է ՔՊ-ական պատգամավորի որդին միշտ ջրից չոր դուրս գալիս, միջադեպին խառնել են «Զապ»-ին

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ պատմություններով է հայտնի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը ու ինչպես են իրավապահները նրան միշտ մաքրել քրեական պատմություններից։

Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի. Նարեկ Կարապետյան

Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Ո՞վ է Ալեն Սիմոնյանի նոր ընտրյալը

Մամուլում շրջանառվող տեղեկությունների հիման վրա Tert.am Life-ին հաջողվեց պարզել, որ Ալեն Սիմոնյանի նոր ընտրյալը Անելյա Գուբրյանն է` հայտնի մոդել և դերասանուհի:

Ջենիֆեր Լոպեսի համերգի ֆինանսավորումը ռազմավարական քայլ է երկրի ապագա զարգացման համար․ Թորոսյան

Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել ստորև վերլուծությունը, որն իհարկե մոտավոր է և հիմնված հրապարակային տվյալների վրա։