news-details
Աշխարհ

Զելենսկին հիանալի վաճառական է, ես նրան անվանում եմ Բարնում. Թրամփ

Զելենսկին հիանալի վաճառական է.ես նրան անվանում եմ Փ.Թ. Բարնում, որը շոուբիզնեսի պատմության մեջ ամենաականավոր դեմքերից մեկն էր։ Նա կարող էր ցանկացած պահի վաճառել ցանկացած ապրանք, հայտարարել է ԱՄՆ նախագահը Politico-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Բարնումն ասում էր, որ կարևոր չէ՝ ապրանքը աշխատում է, թե ոչ։ Այսպիսով, Զելենսկին նման է Փ.Թ. Բարնումին։ Նա համոզեց խարդախ Ջո Բայդենին, որ իրեն 350 միլիարդ դոլար տա։ Եվ տեսեք, թե ինչ պատահեց. նրա երկրի մոտ 25%-ը անհետացավ». – նշել է Թրամփը։