news-details
Քաղաքականություն

Ընտանիքներում բռնnւթյան թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված uպառնալիքներ եմ զգում. երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնnւթյան զnհ դառնա. Աննա Հակոբյան

Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանը: 

«Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել: Ի՞նչ է պետք անել: Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին, հայտարարելով, որ այլևս չենք հանդուրժելու բռնությունը մեր ընտանիքներում: Հնարավոր չէ լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել: Մի՛ վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է: Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ հստակ հայտարարելով՝ չենք հանդուրժում այլևս, կարճ-կոնկրետ:

Սիրելի՛ կանայք, այս խնդիրը բոլորիս խնդիրն է՝ անկախ քաղաքական հայացքներից, կարգավիճակից, կրթությունից, սոցիալական կարգավիճակից: Խնդրում եմ իրար դեմ մի պայքարեք, իմ դեմ մի պայքարեք: Խնդրում եմ իրար մի հարվածեք և ինձ էլ մի հարվածեք, այս հարցում մի հարվածեք: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքները, մեր պետությունը, թույլ չտալով, որ բռնության մշակույթը խեղի կյանքեր, կործանի ճակատագրեր: Միասին բարձր ասենք՝ չենք հանդուրժում այլևս, կարճ-կոնկրետ»,-նշել է նա: