Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է տեսանյութ՝ նշելով, որ Չինաստանի քաղաքացիները, որոնք կռվում էին ռուսական բանակի շարքերում, գերեվարվել են Դոնեցկում:
«Ռուսաստանի կողմից Չինաստանի ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավվածությունը Եվրոպայում այս պատերազմին հստակ ազդանշան է, որ Պուտինը պատրաստվում է անել ամեն ինչ պատերազմը դադարեցնելուց բացի: Նա փնտրում է պայքարը շարունակելու ուղիներ: Սրան միանշանակ պետք է արձագանքեն ԱՄՆ-ն, Եվրոպան և աշխարհում բոլորը, ովքեր ցանկանում են, որ խաղաղություն լինի»,- ասել է նա։
Ըստ Զելենսկու՝ տեղեկություններ կան, որ ռուսական ստորաբաժանումներում իրականում կա 2-ից ավելի Չինաստանի քաղաքացի:
«Մենք այս պահին ճշտում ենք բոլոր փաստերը: Հետախուզությունը, Անվտանգության խորհուրդը և զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները աշխատում են այս ուղղությամբ», - ընդգծել է Զելենսկին: