Եթե կգա այնպիսի պահ, որ Ազգային ժողովի ընտրություններում ձևավորվի իշխանություն և պարոն Ասլանյանին ու ինձ վերապահվի բարձրագույն պատիվ այսօրվա վարչապետին ուղեկցել դեպի ԱԱԾ-ի «подвал», այդ ժամանակ էլի կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ բա որ ասում էինք Նիկոլի պրոյեկտն են, չէիք հավատում, տեսա՞ք՝ իրենք տարան ԱԱԾ-ի «подвал», ապահով տեղ, որպեսզի փրկեն ժողովրդի դատաստանից: Այս մասին ասել է ՄԱՍԿ-ի համահիմնադիր Հովիկ Աղազարյանը:
«Մենք կարդացել ենք Սերվանտեսի Դոն Կիխոտը և հետևաբար մենք հողմաղացների դեմ պայքար չենք մղում, մենք չենք ապացուցելու, որ մենք ուխտ չենք»,-նշել է նա։