Ժողովուրդ ջան, չէ, տենց չի լինում, որ ասում եք ոտքդ գազից չվերցնես՝ վերջը «պավարոտ» կա, բան կա: Այս մասին Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի բակում մեծամորցիների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ինչի՞, Պուտինի մոտ լավ էլ գազ տվեցիր»,- ասաց քաղաքացին՝ Փաշինյանին:
Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ դա բարեկամական զրույց էր ու ինքը պարզապես նկատի ունի, որ պետք չէ միշտ գազին սեղմել, մեկ-մեկ էլ «տորմուզին է» պետք, ինչպես մեքենայի դեպքում:
«Դուք որ մեքենա եք վարում, ոտքը միշտ գազին չի, չէ՞, մեկ-մեկ տորմուզին եք սեղմում, մեկ-մեկ էլ աջ եք քաշում, կանգնում»,- նշել է նա: