Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների ներկուսակցական քարոզարշավին հասարակական կարգ ապահովելու համար Երևանից Լոռի մեկնող ՆԳՆ ոստիկանության գվարդիային պատկանող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։