news-details
Հասարակություն

Ոչ սթափ վարորդի պատճառով վթարի ենթարկված երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկ չափահաս՝ «Էրեբունի», 1 չափահաս էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: