news-details
Քաղաքականություն

Ո՞վ է Այգեշատի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը, որտեղ Փաշինյանը այս կիրակի պատարագի է մասնակցելու

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցելու է պատարագի։

Սուրբ Գևորգ եկեղեցում հոգևոր ծառայության կարգված Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը ArmLur․am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Փաշինյանի այցի մասին։

Ինչպե՞ս է մատուցվելու կիրակնօրյա պատարագը՝ քահանա ասաց, որ ամեն ինչ կլինի հավուր պատշաճի։
Պատարագին զեղչվելու է Վեհափառ Հայրապետի անունը՝ քահանան զարմացավ․

«Ինչի՞ համար։ Ես տեղյակ չեմ, թե ովքեր են զեղչել Վեհափառի անունը։ Ովքեր զեղչել են՝ իրենց հարցրեք։ Քաղաքական ենթատեքստեր պարունակող հարցեր ինձ մի տվեք։ Ես հոգևորական եմ և իմ ծառայությունը սիրով եմ իրականացնում»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քահանան։

Տեղեկացնենք, որ Տեր Մաշտոցը քահանա է ձեռնադրվել 2024 թվականի նոյեմբերի 24-ին՝ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ձեռամբ։

Նշենք նաև այն, որ Տեր Մաշտոց քահանայի որդին՝ Արմեն Ստեփանյանը, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ։