Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության մասնակցության նախնական տվյալները։
ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 503 հազար 976, իսկ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 58.97 տոկոսը։
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 66.67 տոկոս։ Սյունիքում ընտրելու իրավունք է ունեցել 106 հազար 972 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 71 հազար 320-ը։
Բարձր մասնակցությամբ մարզերի շարքում են նաև Վայոց ձորը՝ 65.63 տոկոս և Տավուշը՝ 63.40 տոկոս։
Մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած է ընտրողների ամենամեծ թիվը, ընտրելու իրավունք է ունեցել 849 հազար 488 քաղաքացի։ Քվեարկությանը մասնակցել է 496 հազար 643 ընտրող կամ 58.46 տոկոսը։
Մարզերի կտրվածքով մասնակցության պատկերը հետևյալն է.
201Հիշեցնենք, որ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 224 հազար 957 քաղաքացի կամ ընտրողների 48.92 տոկոսը, իսկ ժամը 14:00-ի դրությամբ՝ 847 հազար 493 քաղաքացի կամ 33.85 տոկոսը։
ԿԸՀ-ն ընդգծում է, որ ներկայացված տվյալները նախնական են և ստացվել են էլեկտրոնային եղանակով։
Հեղինակ՝ Անի Վարդանյան