news-details
Հասարակություն

Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է. նա եկել է հիվանդանոց

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հանրապետական հիվանդանոց է եկել Երևանի նախկին քաշաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Աջափնյակի կրակոցներից վիրավորում ստացածների մեկը նրա ծանոթն է։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

Քիչ առաջ ՆԳՆ–ն հաղորդել է, որ ոստիկանները պարզել են կրակոցների մասնակիցներին։ Մահացածը 45 տարեկան տղամարդ է։