news-details
Աշխարհ

Վենեսուելայում արտակարգ դրություն է հաստատվել, զորահավաք է կազմակերպվում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանագրով Վենեսուելայի տարածքում մտցվել է արտակարգ դրություն: Նա հրամանագիր է ստորագրել նաև զորահավաքի կոչ անելու մասին, հայտնում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը։

Վենեսուելայի ԱԳՆ-ից հայտարարում են՝ Վենեսուելան ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական ագրեսիային։

ԱՄՆ-ը գրոհել է Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտները, հայտնում է Վենեսուելայի ԱԳ նախարարը:

Վենեսուելայի զինված ուժերը տեղակայվել են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար, հայտարարել են այդ երկրի ԱԳՆ-ից։