news-details
Քաղաքականություն

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։

Փաստաբանի խոսքով, Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք: