Սպառողներից մեկը «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ «Աթենք» ընկերության արտադրած նագգեթսի մեջ օտար առարկա, այս դեպքում, տոպրակի կտոր է հայտնաբերել։
Մեկնաբանություններում արձագանքել են այլ սպառողներ՝ գրելով, որ ընկերությունը սկսել է աշխատել քանակի վրա՝ երկրորդ պլան մղելով որակը և որ նույն ընկերության արտադրանքի հետ կապված իրենք էլ են խնդիրների բախվել, մասնավորապես տարբեր առարկաներ են հայտնաբերել։ Մի քանիսն էլ խորհուրդ են տվել այլ ընկերությունների արտադրանքից օգտվել։
Ի դեպ, հրապարակման հեղինակը մեկնաբանություններում նշել է «Աթենք»-ին, սակայն ընկերության կողմից արձագանք չկա։