news-details
Քաղաքականություն

Տիկնիկային թատրոնի ռեժիսորն առաջարկում է ճիպnտաhարել Միքայել Սրբազանին

Սոցիալական ցանցերում օգտատերերը քննադատում են Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն Բաբայանին՝ Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ընթացքում հնչեցրած իր կարծիքների համար։

«Ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Առաջարկում եմ ներմուծել Իրանից պատժամիջոց․ ճիպոտահարել»,-այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Բաբայանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանին։

«Կարծում եմ, որ մեր շատ ամբաղ-զամբաղ խոսողները, եթե իմանային, որ այդպիսի պատիժ գոյություն ունի, կխուսափեին դրանից։ Մի անգամ կնշանակվեր 10 ճիպոտ, մյուս անգամ՝ 15, հաջորդ անգամ հրապարակային»,- նշել է նա։