news-details
Քաղաքականություն

Սյունիքում ՌԴ-ի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Երևանի և Մոսկվայի երկարաժամկետ շահերին. Զախարովա

Համոզված ենք, որ  ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝  Հայաստանի հարավում, ՌԴ-ի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, ՌԴ-ի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հաշվի առնելով այն ավանդական խնդիրները, որոնք լուծում են Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հաստատություններն արտերկրում, այս քայլը, կարծում ենք, կարող է զգալի խթան հանդիսանալ այս տարածքի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև առևտրի և ներդրումների, գիտակրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը, կապերի հաստատմանը... Ակնկալում ենք՝ մինչև մայիս կկարողանանք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Սյունիքում մեր հյուպատոսարանի բացման ժամկետների վերաբերյալ»,- նշել է նա:

Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/09/syunik-consulate/4227710