Նախորդ տարի երգչուհի Ռոզա Ֆիլբերգը իր սոցիալական էջերում հայտնեց սկանդալային ամուսնալուծության մասին։ Երգչուհին պատմում էր ամուսնու դավաճանությունների և իր ապրած հույզերի մասին։
Երգչուհին երեկ կիսվել է նոր ռոմանտիկ լուսանկարով ու ակնարկել նոր սիրելի ունենալու փաստը։ Ռոզայի կողքին բլոգեր Նարեկ Մովսիսյանն է, ով ևս ակտիվ գործունեություն է ծավալում համացանցում։
Ռոզան չի մեկնաբանել լուսանկարը, սակայն կարելի է ենթադրել , որ նրանք հանդիպում են։
