Մարթա Մելիքսեթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Չեմ դադարի կրկնելուց, որ կենդանիների նկատմամբ ունեցած վերաբերմունքը վկայում է մարդկանց նկատմամբ դրսևորած վերաբերմունքին։
Չեմ ասում ծանոթացեք, այլ հիշեցնում եմ, որ ստորև ներկայացվող տեսանյութում Վարդան Ղ֊նն է, ով 2025 թվականին 5 կգ քաշով շանը կապել էր ավտոմեքենայից և քարշ տվել, ինչի համար 26.12.2025 թվականին թիվ ԿԴ/0785/01/25 գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 307֊րդ հոդվածի 1֊ին մասով նախատեսված արարքում և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի` 1.125.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 70֊րդ հոդվածի 4֊րդ մասի կիրառմամբ` հաշվի առնելով նրա ձերբակալման ձևով փաստացի անազատության մեջ գտնվելու ժամանակը, նշանակված պատիժը մեղմացվել է և որպես վերջնական պատիժ տուգանքի չափը կազմել է 900.000 ՀՀ դրամի չափով։
Տեսանյութը ներբեռնվել է տիկտոկ հարթակից, հասանելի է եղել հիշյալ հարթակի բոլոր օգտատերերի համար։
Տեսանյութն ուղարկվել է պատկան մարմիններին` հետագա ընթացքն որոշելու համար։