44-օրյա Արցախյան պատերազմի ընթացքում մենք կորցրինք բազմաթիվ հրաշալի հայորդիներ։
Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին։
Այդպիսի հայորդիներից էր Սևակ Մնացականյանը (Սևակ Խոյեցի), ով իր կյանքի ընթացքում՝ հայրենիքի և ազգի առջև ծառացած վտանգների դեպքում, միշտ զենքը ձեռքին կանգնած էր հայրենի հողի պաշտպանությանը։
Ցավոք, Սևակ Մնացականյանը զոհվեց, սակայն նրա վերջին խոսքերը մինչ օրս մնում են արդիական, և անգամ Արցախի կորուստը չդարձավ այդ խնդիրների լուծման ճանապարհ։