ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ խաղաղությունը ձեռնտու չի իրենց, որովհետև այդ դեպքում ՀՀ-ն կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա, ՀՀ-ն ստիպված կլինի ավելի ամուր գրկել ՌԴ-ին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Վստահ եմ, որ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, Միխայել Միշուստինը և կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ այս տեսակետը չեն կիսում»,–ասել է նա։