news-details
Քաղաքականություն

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի քահանաներին արգելել են վերադառնալ հայկական եկեղեցիներ՝ իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու և տարել են վարժական հավաքների

Երեկ հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ Ռուսաստան` հոգևոր ծառայությունը շարունակելու, նրանց տարել են վարժական հավաքների։

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից այսօր պաշտոնապես հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Հայաստանում զինվորական հավաքների զորակոչված երկու հոգևորականներն են   Արսեն քահանա Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, ք.Վորոնեժ) և Երեմիա քահանա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ք. Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում՝ որպես հոգևորականներ։ Նրանք արդեն մասնակցում են վարժական հավաքներին։

Հայտնի է դարձել նաև, որ նրանցից բացի, ևս 8 հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ Ռուսաստանի իրենց ծխեր՝ վարժական հավաքների պատճառով:

«Շտապ և անսպասելի կարգով կազմակերպված հավաքներ անցկացնելու որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրերը, ինչը խաթարել է ծխերի սովորական գործունեությունը:

Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ»,- նշում են Ռուսաստանի թեմից։

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2026/06/23/%D6%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A1/2425398