news-details
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը պետք է բժշկի դիմի. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան կարծում է, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է բժշկի դիմի, երբ հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եղած ամենաբաց ղեկավարն է, Հայաստանում բոլորը գիտեն, թե ով երկրի ամենահարուստ ղեկավարը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Ըստ Սիմոնյանի՝ լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանն ասեր, թե 200 միլիոն դոլարը որտեղից է բերել՝ «Արցախի՞ց,  թե՞ Ալբանիայից էին ստացել որպես օգնություն»։

«Արդարանալուն միտված հարցազրույցը, որն ինքը տվել է, իրեն չի փրկելու, Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է։ Նա օտար է, նրա մտածելակերպը, գործելաոճը հայ մարդուն օտար են, ինքն օտար է Հայաստանում, ինքը Հայաստանին վերաբերվել է որպես խոպան, իրենք եկել են Հայաստան՝ փող աշխատելու, մարդ սպանելու»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2025/05/19/%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/2397725?fbclid=IwY2xjawKX04JleHRuA2FlbQIxMQBicmlkETFoTnNmNnhyazg0U0tMeENWAR55qqLkDH7OtG2lVXIrCDl9l8iqZw_M653eYZkYcceTivWoAjcpjcXmdiNFxA_aem_wBU1qbyLW9kCp58ecjo4HQ