news-details
Հասարակություն

Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պшյթուցիկի նմանվող կասկածելի իր. ժամանել են սակրավորները

Այսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է ինքնաշեն պայթուցիկի: 
 

Պարեկներն ու Շենգավիթի ոստիկանները սահմանազատել են տարածքը, մինչև դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները:  Վերջինները վնասազերծել են կասկածելի իրը:
 
Պլաստմասսե շշի մեջ եղել է բենզին, մեծ քանակի մեխեր, և առանձին միացված ցելոֆանե զանգված, որի մեջ առկա է եղել բրոնզանման նյութ: 

Բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն:
 
 

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/04/12/1281530