news-details
Հասարակություն

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սերենա» ակումբում տեղի ունեցած դանակահարության մասին

Երևանի «Սերենա» ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ABC Media-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ 2025 թվականի նոյեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն»,-հայտնեցին ՔԿ-ից։

Ակումբը շարունակում է փակ մնալ, այն կապարակնքված է Քննչական կոմիտեի կողմից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իշխանությունը» գրել էր, որ ծեծկռտուք է եղել են ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու և գործող դատախազների որդիների միջև՝ կնոջ պատճառով։ Միջադեպի հետևանքով դատախազների որդիների ընկերները դանակահարվել են։