Քանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք մեր վերջին տարիների գնված սպառազինությունը, և բնական է, որ ամբողջ զինանոցը չէ, որ ցուցադրել ենք, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ըստ էության՝ բոլորը նոր էին, ունենք մի քանի զինատեսակներ, որոնք գնվել են վարչապետ Փաշինյանի կառավարման սկզբնական շրջանում՝ 2019-2020 թվականներին, մենք դրանք նույնպես ցուցադրել ենք, բայց հիմնականը գնվել է 2022-2025 թվականների ընթացքում, զորահանդեսի կարևոր բաղադրիչներից էին նաև հայրենական ռազմարդյունաբերության նմուշները, որոնք նույնպես հանձնվեցին մեր հանրության դատին»,-նշել է նա։