news-details
Քաղաքականություն

Քաղաքական համակարգում ամենակարևորը քաղաքական կամքն է. այսօր ՀՀ առաջնորդը այդ խիստ քաղաքական կամքը դրել է. Խաչատուր Սուքիասյան

Դա նախկինում էր, հիմա երկրի առաջնորդը շատ խիստ է, հետևում է, այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով այն մասին, որ մաքսային, հարկային մարմինները, ուժայինները նախկինում շատ ակտիվ մասնակցում էին բիզնեսի ձևավորմանը։

«Նոր օրենք է բերվել, որով արգելվում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված որևէ անձ իրավունք ունենա մասնակցել այս կամ այն մրցույթին։ Սա ֆանտաստիկ հակակոռուպցիոն քայլ է։ Ուժային կառույցները ի՞նչ իրավունք ունեն մասնակցել որևէ քաղաքական խնդրի լուծմանը, մեծ աղմուկ կբարձրանա, ես էլ կբարձրացնեմ, ուժային կառույցներն իրենց տեղում են, իրենց ֆունկցիաներն են կատարում, իրենց գլուխն այլ տեղեր չեն մտցնում։ 

Քաղաքական համակարգում ամենակարևորը քաղաքական կամքն է, այսօր ՀՀ առաջնորդը այդ խիստ քաղաքական կամքը դրել է»,-նշել է նա։

Պատգամավորը նշել է, որ համախառն ներքին արդյունքը կրկնապատկվել է միայն ազատականացման արդյունքում, միայն վստահելու արդյունքում։