news-details
Քաղաքականություն

Պուտինի հետ վստահելի հարաբերություններ ունեմ, բայց ՀՀ-ն այլևս «պլեճի» հույսին մնացած երկիր չի. Նիկոլ Փաշինյան

Պուտինի հետ վստահելի հարաբերություններ ունեմ, բայց ՀՀ-ն այլևս «պլեճի» հույսին մնացած երկիր չի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ և առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն: Նախկինում էլ ասել եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են, և ես դա դրական տրանսֆորմացիա եմ համարում, երեկվա հանրահավաքներում նաև դրան եմ արձագանքել՝ ասելով, որ Հայաստանը այլևս այն երկիրը չէ, որ պլեճի կամ ծիպուլի հույսին է, և երբ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բարձրանում է, ժողովրդի ճնշումը բարձրանա»,- նշել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական ճնշումների հետևանք էր այն հայտարարությունը, որ ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու, Փաշինյանը պատասխանեց.

«Այն, ինչ ես երեկ ասել եմ, ասել եմ մի տարի առաջ, դրանից առաջ և ես երբեք չեմ հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու այսօրվա մեր մտադրության մասին։ Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանը անդամ լինելը և Եվրամիության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի պրոցեսները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք։

Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները և մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա: