news-details
Քաղաքականություն

Փաշինյանի հետ հանդիպած 8 եպիսկոպոսները շանտաժի, ահաբեկման և կոմպրոմատների տակ են. Տեր Վրթանես

Փաշինյանի հետ հանդիպած ութ եպիսկոպոսները շանտաժի, ահաբեկման ու կոմպրոմատների տակ են, առանց շղթաների գերության մեջ են: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը և ընդգծեց, որ աղոթում է նրանց համար:

«Ցավում եմ իրանց համար, թե՛ հայտարարությունը, թե՛ հանդիպումը իրենց կամարտահայտությունը չի եղել, նրանք հայտնվել են հակաեկեղեցական շարժման ծուղակում, բայց նրանք մեծամասնություն չեն կազմում, բարձրաստիճան հոգևորականների ընդամենը 1-2%-ն են»:

Տեր Վրթանեսը նաև ընդգծեց, որ այս հոգևորականները նախկինում էլ հիմնականում ժողովրդի հարգանքը չեն վայելել, Փաշինյանը Եկեղեցին թիրախավորել է նաև հենց այդ եպիսկոպոսների գործած մեղքերի պատճառով:

«Եթե իրենք չլինեին Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, Կաթողիկոսն ավելի խիստ կլիներ, ավելի համարձակ կլիներ, հենց իրենց ներկայությունն է շատ անգամ կաշկանդում Վեհափառին: Իմ աջակցություն եմ բերում Հայրապետին, Մայթ Աթոռին, ուխտապահ հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին»:

Քահանան նաև նշեց, որ ցավում ու խղճահարություն է ապրում բոլոր նրանց համար, ովքեր հայտնվել են հակաեկեղեցականների ճիրաններում. «Թող Աստված իրենց ազատի»։