news-details
Քաղաքականություն

Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգսի քահանա Արարատ Օրդոյանը

24News-ի տեղեկություններով, վաղը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցիում պատարագ է մատուցելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմն անցած Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, այլ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ քահանա Օրդոյանը, որն անցած կիրակի նույն Փաշինյանի ներկայությամբ զեղչեց Ամենան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը: Վերջինս համարվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մտերիմը, որը նույնպես տիրադավ տաս հոգևորականների շարքում է, ինչպես նրանց քայլերը բնորոշել են բանտում գտնվող Բագրատ և Միքայել սրբազանները:

Արարատ քահանան 24News-ի հետ զրույցում սկզբից հաստատեց, որ ինքն է լինելու պատարագիչը, հետո սակայն արագ ասաց, որ «ոչինչ չի կարող պատասխանել» և անջատեց հեռախոսը:

Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Գյումրի ու մասնակցելու է Յոթ Վերք եկեղեցիում պատարագին: Շիրակի թեմի ոչ մի հոգևորական չի համաձայնվել անել պատարագ, որտեղ պետք է զեղչվեն թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի անունները: