news-details
Քաղաքականություն

Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փաշինյան

Պատվիրակությունները արդեն աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ, ոչ մի ապրանք չի մնալու»,- նշել է Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանը արգելել էր Հայաստանից մի շարք ապրանքների, բանջարեղենի, վարդերի, մրգերի, ծաղիկների և Ջերմուկի ներկրումը ՌԴ: