Իրանական կողմին բազմիցս տեղեկացվել է, հատկապես անցյալ տարի տեղի ունեցած բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ։ Այս մասին ԱԽ նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք դա թույլ չենք տա, ինչպես որ երբեք թույլ չենք տվել։ Որովհետև դրա համար որևէ հիմք չկար։ Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այս անգամ չի մասնակցել Իրանի դեմ գործողություններին և չի մասնակցի։
Որովհետև սա մեր դիրքորոշումն է։ Մենք որևէ շահագրգռվածություն չունենք հարևան երկրների դեմ որևէ գործողություն իրականացնելու հարցում, և մեր քաղաքականությունը թույլ չի տալիս դա։ Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը։
Ինչպես որ վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա։ Նրանց կողմից կատարված այս ահաբեկչական գործողությունը, ինչպես նաև մյուս բոլոր տգեղ գործոնները, մեծ անշնորհակալության օրինակ են։
Բոլոր հանձնարարականները տրվել են։ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, կտարվի բողոքի նոտա, և կձեռնարկվեն այլ դիվանագիտական քայլեր։ Սահմանի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ»,-ասել է Ալիևը: