Աղինցի 68-ամյա Զինա Հովհաննիսյանը, ով մասնակցել է 2018 թվականի իշխանությանը և ընտրել Նիկոլ Փաշինյանին, հիմա զղջում է իր կատարած ընտրության համար, որովհետև իր կյանքի որակը չի փոխվում, իրենց խնդիրները շարունակվում են չլուծվել։
«Նիկոլի համար օրերով ցույցի եմ կանգնել, բայց ի՞նչ էրեց ինքը մեր հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է կինը։
Աղինցի կինն ասում է, որ գյուղում կյանքը շատ ծանր է ու դժվար։ Առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում են, բայց միևնույն է, խնդիրներն անպակաս են։