Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ դուրս եկած, Արշակ, Բագրատ և Միքայել Սրբազանների կողմից տիրադավ կոչմանն արժանացած ՀԱԵ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ ինքը Գյումրի է եկել առաջնորդական լիազորություններով Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի հրավերով։
«Ես Սրբազանի հրավերով էի այստեղ։ Մեր սիրելի Նարեկ Սրբազանի։ Այսքանը»,-ասել էր Բալթյան երկրների թեմի առաջնորդը։
24News-ը կապ հաստատեց Նարեկ Սրբազանի հետ՝ փորձելով հասկանալ՝ արդյոք Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանին ի՞նքն է հրավիրել Գյումրի՝ մասնակցելու պատարագին, որի ժամանակ զեղչվեց Վեհափառ Հայրապետի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։
«Վատառողջ եմ և հարմար չի։ Հարցազրույց չենք տալիս։ Շնորհակալություն», – ասաց Նարեկ Սրբազանը և անջատեց հեռախոսը։
Նկատենք, որ մինչև այս Նարեկ եպիսկոպոս Ավագյանը չէր խուսափել և պատասխանում էր մեր հարցերին։