news-details
Քաղաքականություն

Նախընտրական «ռեյդ»․ «ձերբակալել» են քրեական աշխարհում հայտնի Զապին եւ գող Բջեին

Ապօրինի զենք-զինամթերք պահելու պատճառաբանությամբ իրավապահները շուրջ 20 հասցեներում խուզարկություններ էին իրականացնում։ «Իշխանություն» լրատվականը պարզել է, որ խուզարկությունների նպատակը ամենեւին զենք-զինամթերք հայտնաբերել չի եղել, այլ նախընտրական «ռեյդ» է իրականացվել։

«Իշխանությանը» պատմեցին, որ ձերբակալվել եւ քրեական ոստիկանություն են տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի անձինք, այդ թվում՝ Վարդան Ասատրյանը՝ գող Բջե մականունով, եւ Անդրանիկ Սողոյանը՝ Զապ մականունով։

Իրենց «գողական» հռչակածներից ճշտել, թե ով՝ ում համար է ընտրություններին աշխատելու։ Մեր աղբյուրները ասում են՝ շատերին արդեն բաց տեքստով հասկացրել են՝ ընդդիմության համար աշխատելու դեպքում «պրոբլեմներ» են լինելու՝ թե՛ բիզնեսում, թե՛ ազատ տեղաշարժի մեջ։ Ով «սխալ» քայլ անի՝ ցանկացած պահի «կվերցնեն»:

Ինչ վերաբերվում է Զապին, ասում են՝ նրա մասով վերևները հանգիստ են, «իրենց մարդն» է, ուղղակի «ստուգողական աշխատանքներ» են կատարել՝ համոզվելու համար, որ շարունակում է նույն «գծի» մեջ մնալ։ Մի խոսքով՝ Զապի հետ ավելի շատ «դուխ տալու» եւ վերջինիս հավատարմությունը վերահաստատելու «թեմա» է եղել, քան իրական ճնշում։
Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ գող Բջեն եւ Զապը ազատ են արձակվել։