news-details
Հասարակություն

Մինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ. տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան

Արզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն չի կարա կատարի իր ընտանիքի և իր կնոջ հանդեպ, ես իմ տիկնոջ հանդեպ մինչև հիմա եղել եմ սիրով, հարգանքով: Այս մասին ֆեյսբուքում  ասել է Տիգրան Արզաքանցյանը:

«Շատ եմ ցավում, որ տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն, մենք մենակ հեռախոսազրույց ենք ունեցել: Մինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ, խաղաղ: Պարզվում է՝ ես հեռախոսով կարողանում եմ բռնությամբ զբաղվել»,-ասել է նա:

Տեսանյութին կից Արզաքանցյանը գրառում է արել, որում գրված է.  «Որոշել էի չխոսել այս թեմայի մասին, բայց քանի որ շատ հարցեր եմ ստանում, որոշեցի ներկայացնել իմ դիրքորոշումը։

Մեր առաջին լուրջ վեճը եղել է հեռախոսազրույցի ընթացքում, ու ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի հեռախոսով բռնություն գործադրել, մինչդեռ այսօր հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում իմ հասցեին։

Համոզված եմ նաև, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մի մարդ, ում ես շատ լավ ճանաչում եմ։ Անուններ չեմ նշի, բայց ուզում եմ հիշեցնել՝ կյանքում գործում է բումերանգի օրենքը, և յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր խոսքերի ու արարքների համար»:

Հիշեցնենք՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ: