news-details
Քաղաքականություն

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 24News-ին հայտնում են Քննչական կոմիտեից:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հարձակվել են ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։

Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա քթի կոտրվածք է ստացել, գլխին էլ՝ հարվածներ, բժիշկները հորդորել են մնալ ԲԿ-ում, ասել է փաստաբանը։