news-details
Շոու-Բիզնես

Մենք երբեք էլ չենք համակերպվելու քո կորստի հետ, էն մեծ ցավի, որ մնաց․ Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ Ալետայի մասին

Բլոգեր, դերասան Նորայր Նիկոյանի կինն ինստագրամյան իր էջում հրապարակել է ամուսնու քրոջ՝ Ալետայի լուսանկարները, և կից գրել․
 

«Ալետս…
Քո գնալը ապացուցեց էս աշխարհի ծուռ լինելը, անարդար լինելը ու ճակատագրի դեմ մեր անզորությունը…
Դու շատ շուտ գնացիր, բայց քո ժպիտը, անմեղությունը, բարությունն ու վառ հուշերը մենք մեզ հետ ենք տանելու մինչև վերջ։
Դու էնքան լուսավոր էիր, որ քեզնից հետո միայն լուսավորը թողեցիր։
Մենք երբեք էլ չենք համակերպվելու քո կորստի հետ, էն մեծ ցավի, որ մնաց։ Ուղղակի սովորելու ենք ապրել անսահման կարոտով ու երախտագիտությամբ, որ ունեցել ենք քեզ մեր կյանքում։
Ու հիմա արդեն ունենք, որպես մեր պահապան հրեշտակ…»