news-details
Քաղաքականություն

Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Դա նույնն է, որ կանանցից պահանջեն՝ 5 ամսում ինչո՞ւ երեխա չեն ունենում։ Այդ ո՞վ է այդպիսի ժամկետ դրել լուծման։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դրականորեն լուծվի, իսկ ինքը այդպես, «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց, ասել է Սերժ Սարգսյանը:

Լրագրողները երրորդ նախագահին հիշեցրել էին Փաշինյանի ու ՔՊ-ականների արտահայտությունները, թե նախկինները Արցախի հարց լուծող էին, թող մինչև 2018-ը լուծեին։