Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության թեմատիկան կքննարկվի միավորման գագաթնաժողովում, որը տեղի կունենա ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին, Աստանայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու Ղազախստանը կոնսենսուս ունեն ԵԱՏՄ-ին Երևանի մասնակցության ճակատագրի հարցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վաղը տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ես կարծում եմ, որ այս հարցն այս կամ այն չափով կքննարկվի»,- ասել է Ռուսաստանի պետության ղեկավարի օգնականը։