news-details
Քաղաքականություն

Մանդատների հետ կապված դեռ որոշում չկա, որոշումը պետք է սպասենք ՍԴ-ից հետո․ պшյքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պшյքարի գործիքակազմ է․ Քոչարյան

Դեռ որոշում չկա, կարծում եմ որոշումը նաև պետք է սպասենք ՍԴ-ից հետո, որովհետև դեռ հույս կա, որ կարող է ԲՀԿ-ն իր մանդատների տերը դառնա, հակառակ դեպքում այս ընտրությունների լեգիտիմությունը զրոյական է դառնալու, ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով մանդատները վերցնելու մասին։

«Իմ մոտեցումը ես ասել եմ, եթե պայքարը մտադրված ենք շարունակելու, ապա պետք է ունենալ մաքսիմալ հնարավոր գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է»,-ասել է Քոչարյանը։